Ալիևին նյարդայնացնում է ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը

«ՀՀ-ն եթե ճիշտ աշխատի, ապա փաստաթուղթը հնարավորություն կտա օգտվել ԱՄՆ-ի տեխնոլոգիական, ֆինանսական, խորհրդատվական և այլ ռեսուրսներից»: Այս մասին ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով հունվարի 14-ին ստորագրված փաստաթղթին, որով ՀՀ-ն ու ԱՄՆ-ն դարձել են ռազմավարական գործընկերներ։

Ղևոնդյանը նշեց, որ Ալիևին նյարդայնացնում է ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը. «Ադրբեջանից այս փաստաթղթին պատասխան կա, և դա Ալիևի գազազած հայտարարություններն են։ Ադրբեջանում մի քայլ առաջ այդ պատասխանը ձևավորեցին։ Ալիևի այդ հայտարարությունները ավելի շատ ուղղված էին միջազգային լսարանին, քան Երևանին, որովհետև ՀՀ-ի հարաբերությունները ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ խաթարում են Ադրբեջանի պլանները մեր տարածաշրջանում»։

Ղևոնդյանը հիշեցրեց, որ Վրաստանը ևս նմանատիպ փաստաթուղթ ունի ստորագրած ԱՄՆ-ի հետ, և դա մեծ ազդեցություն է գործել Վրաստանի զարգացման վրա. «Օրինակ՝ Բաթումում ԱՄՆ-ն մեծ ծավալի ներդրումներ է արել, սակայն դա կապված էր նրա հետ, որ Վրաստանը դարձել էր ԱՄՆ-ի գործընկերը, ինչը բացել էր դաշտը այլ խաղացողների համար։ Այսինքն՝ ռիսկեր էր նվազեցրել, և այլ պետությունները ներդրումներ են սկսել իրականացնել»։

Քաղաքագետը կարծում է, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկեր դառնալը նպաստում է, որ աշխարհի շատ այլ երկրների հետ ևս բարիդրացիական հարաբերություններ հաստատենք, ու շահավետ փոխգործակցություն լինի։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ