Արդեն 8 օր լճացած սառը օդի շերտը քայքայվել է. ինչ է կանխատեսվում առաջիկա օրերին

Հունվարի 16-ի ցերեկային ժամերին արդեն 8 օր Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտում և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը քայքայվել է:

Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Արդյունքում նշված գոտիներում օդի ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով, և դիտվել է ամպամածության էական նոսրացում:

Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին սառը օդի լճացում չի կանխատեսվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ