Քննարկում ենք շեմ դնելու գաղափարը, որից ցածր փոխանցումները հայտարարագրելու կարիք չի լինի. ՊԵԿ նախագահ

 

Եկամուտների հայտարարագրման համակարգի համատեքստում պետությունը մտադիր է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման պահանջ չի լինի:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝տեղեկացնելով, որպեսզի քաղաքացիներն ավելի հեշտ կարողանան հայտարարագիր ներկայացնել, ՊԵԿ-ը իրազեկման պլան ունի, այդ թվում՝ մարզային այցերով:

ՊԵԿ-ի սպասարկման սրահներում ևս կլինեն իրազեկման թերթիկներ, թե ինչպես հայտարարագիր լրացնել:Քննարկել են, թե ինչպես մեղմել ռիսկերը, որ մարդկանց մոտ հարց չառաջանա՝ որ գումարն ինչպես փախանցել և այլն:

«Այս պահին քննարկում ենք համապատասխան շեմեր դնելու գաղափարը: Առաջիկա օրերին հանդես կգանք հայտարարությամբ, թե մինչև որ շեմերի փոխանցումները կարող են չհայտարարագրվել կամ որ շեմից բարձրերը պետք է հայտարարագրվեն»,- ասել է ՊԵԿ նախագահը:

Արդյոք տրանսֆերտները հարկվելու են: Անդրադառնալով հարցին՝ ՊԵԿ նախագահն ասել է, որ նվիրատվություն ենթադրող փոխանցումները չեն հարկվում, բայց քաղաքացիները պարտավոր են հայտարարագրել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ