Հայաստանն ու Եվրամիությունը գրեթե վերջնականացրել են բանակցությունները առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ։
Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանումը Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» խորագրով եզրափակիչ համաժողովի ժամանակ:
«Գրեթե վերջնականացրել ենք բանակցությունները Եվրամիության հետ մեր առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ։ Մոտ շաբաթների ընթացքում համապատասխան հանդիպում կկազմակերպենք քաղհասարակության հետ՝ արդյունքները ներկայացնելու համար»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։