ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից ՌԴ դեսպանի՝ կառույց հրավիրվելու և բողոքի հայտագիր ստաալու տեղեկատվությանը:
Նա նշել է, որ տարակուսած են հայկական կողմի քայլից, քանի որ բողոք է հայտնվել լրատվամիջոցով հնչած կարծիքի համար, ինչը պետության դիրքրոշումը չէ:
«Մեր պաշտոնական արձագանքը, պետության պաշտոնական դիրքորոշումը քաջ հայտնի է Երևանին»,- նշել է Զախարովան։
Նրա խոսքով, Մոսկվան հետևողականորեն խոսել է 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի համապարփակ ապաշրջափակման մասին։
Խոսքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9, 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մասին է։
«Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվելու են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և տրանսպորտային միջոցների անարգել տեղաշարժը կազմակերպելու և 2 ուղղությամբ բեռներ տեղափոխելու համար»,- հիշեցրել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների հսկողությունն իրականացնեու է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայությունը, և կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը։
Զախարովան նշել է, որ հենց դա է այն տրամաբանությունը, որն ընկած է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հիմքում։
«Խմբի շրջանակներում հնարավոր եղավ հասնել զգալի գործնական արդյունքների և մոտենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնմանն ու կազմակերպմանը»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա հիշեցրել է, որ եռակողմ աշխատանքային խումբը երբեք չի քննարկել Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարցը։ Ընդհակառակը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկրներն ունեն ինքնիշխանություն և իրավասություն իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ։
«Ցավոք, արևմտյանների կործանարար ազդեցության պատճառով և հայկական կողմի որոշումը, որն աշխատում էր արտաքին աշխատանքային խմբում, ինչպես գիտեք, նույնպես կանգ առավ»,- նշել է նա։
Զախարովան վստահություն է հայտնել, որ խմբի ներսում լիարժեք փոխգործակցության հնարավորինս շուտ վերականգնումը կնպաստի ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտի և կապի համակարգի վերականգնմանը, այլև ամբողջ տարածաշրջանի հետագա սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը։