Ոստիկանության համակարգում կիբերլաբորատորիա կկառուցվի. Արփինե Սարգսյան

Հանցգործությունների մեթոդաբանության տրանսֆորմացիա ունենք դեպի համացանց և ՏՏ ոլորտի զարգացումներ տանող, որը մարտահրավերային է բոլոր պետությունների համար և սա է նաև պատճառը, որ մենք ակտիվացրել ենք միջազգաին գործընկերությունը, որ կարողանանք տեղեկատվության փոխանակման կամ հանցագործություն կատարած անձանց բացահայտման առումով ավելի լավ դիրքեր ապահովվել: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, 2024 թվականի ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Նախարարը հավելեց, որ առաջիկայում ԵՎրոպոլում նշանակելու են կապի սպա, որի հիմանական ուղղություններում նաև կլինեն կիբեռհանցագործությունը:

«Գործընկերություն ունենք նաև ԱՄՆ-ի հետ, առաջիկա տարվա ընթացքում, նախնական գործընկերները հավանություն են տվել, ոստիկանության համակարգում կիբերլաբորատորիա կառուցելու մեր նախաձեռնությանը, ես հուսով եմ, որ 2025-ին մենք կկարողանանաք այս լաբորատորիան ունենալ մեր համակարգում և համացանցային տիրույթում շատ ավելի օպերատիվ գործել»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ