«2024-ին հաջողվել է էականորեն կրճատել ինչպես ՃՏՊ-ների, այնպես էլ զոհերի, վիրավորների թիվը: Հաշվետու ժամանակահատվածում ՃՏՊ-ները նվազել են 299-ով, զոհերի թիվը նվազել է 45-ով, վիրավորներինը՝ 421-ով»,- 2024-ն ամփոփող ասուլիսում այս մասին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Եթե 2024-ին շուրջ 964 հազար տրանսպորտային միջոցների պարագայում ունեցել ենք իքս քանակի զոհեր և վիրավորներ, ապա սա 13-ով ավելի քիչ է քան 2015-ին արձանագրված զոհերի քանակը, երբ ունեցել ենք գրեթե կրկնակիով պակաս տրանսպորտային միջոցներ՝ 560 հազար»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ այս ցուցանիշնի մեջ մեծ է պարեկային ծառայության ինտենսիվ աշխատանքի դերը: