Հունվարի 17-ին Բաքվում կսկսվեն քրեական դատավարությունները. Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ բանտարկյալների դեմ կատարված հանցագործությունները․ այս մասին X-ի իր էջում գրել է Հաագայի Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:
«Ստալինը մահացած է, սակայն Ալիևը սովորում է նրանից՝ ցուցադրական դատավարություններն օգտագործելով իր թշնամիների վրա հարձակվելու համար. դա է այսօր կատարվում Ադրբեջանում»,- գրել է Օկամպոն՝ կիրառելով #FreeArmenianHostages հեշթեգը: