![]()
«Շանթ» հեռուստաընկերությունը դատի է տվել X Factor նախագծի մասնակից Դավիթ Չախալյանին։ Համաձայն մեղադրանքի` երգիչը խախտել է X Factor նախագծի շրջանակում կնքված պայմանագրի կետերը։
«Համաձայն այդ կետերի՝ ես իրավունք չունեմ առանց «Շանթ» Հ/Ը-ի համաձայնության որևէ կերպ օգտագործել իմ անունը, կատարողական ունակությունները, իրավունք չունեմ կնքելու որևէ պայմանագիր, մասնակցելու որևէ երաժշտական միջոցառման կամ մրցույթի, աշխատելու որպես երգիչ:
Այսինքն` համաձայն այդ պայմանագրի` ստացվում է, որ ես իրավունք չունեմ առհասարակ հաց վաստակելու առանց հեռուստաընկերության համաձայնության»,- նշեց երաժիշտը։
![]()
Դատարանի վճռով` Դավիթը պարտավորվում է վճարել 12,5 միլիոն դրամ տուգանք։ «Դատավորը բավարարել է «Շանթ» Հ/Ը-ի հայցը և արդյունքում, ես «Շանթ» Հ/Ը-ին պետք է վճարեմ 12,5 մլն դրամ գումար, բացի այդ, տունս այժմ գտնվում է կալանքի տակ։
Ես բավականին մեծ գումար էլ պետք է վճարեմ տունն ազատելու համար։ Չգիտեմ` ինչպես եմ վճարելու։ Իհարկե, համապատասխան ֆինանսական միջոցներ չունեմ, սակայն հույս ունեմ, որ ինչ-որ կերպ կկարողանամ դուրս գալ այս աբսուրդային իրավիճակից, եթե ոչ, ապա այս պահին, իսկապես, չեմ պատկերացնում ՝ ինչ եմ անելու»,- ասաց Դավիթը։
![]()
Դավիթը կարծում է, որ իր համար անսպասելի ընթացքը պայմանավորված է նախագծից դուրս մնալուց հետո իր երկրպագուների կողմից բարձրացված բողոքի ձայնով։
«Նրանց բարկացրել էր այն հանգամանքը, որ համաձայն նախագծի կանոնների` պետք է քվեարկեին ժյուրիի անդամներից բոլոր 4-ը, սակայն իմ՝ նախագիծը լքելու ժամանակ ներկա են գտնվել միայն երեքը։
Ես, ի վերջո, լքեցի նախագիծը, որից հետո բազմաթիվ երկրպագուներ կամ ուղղակի նախագծի հետևորդներ իրենց կարծիքները հայտնեցին, ըստ որոնց, որոշումն անարդար էր, լրատվական կայքերը սկսեցին գրել այդ մասին։
![]()
Ես ինքս երբեք չեմ ասել, որ ես չպետք է դուրս մնայի, ընդհակառակը, դրանից հետո իմ կողմից միայն երախտիքի խոսքեր են հնչել նախագծի, ինձ հետ աշխատած թիմի և «Շանթ» Հ/Ը հասցեին, իսկ մյուսներն ունեն սեփական կարծիք հայտնելու և սեփական դիրքորոշում ունենալու իրավունք։
![]()