«Ձեզ չի կարելի շամպայն». Պուտինը թույլ չի տվել հղի Մարգարիտա Սիմոնյանին շամպայն խմել

Պուտինը Կրեմլում պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ Russia Today լրատվական գործակալության գլխավոր խմբագիր հայազգի Մարգարիտա Սիմոնյանին, որը 3-րդ երեխային է սպասում, թույլ չի տվել շամպայն խմել, գրում է КоммерсантЪ պարբերականը:

«Ձեզ չի կարելի: Ամեն անգամ, երբ հանդիպում ենք, դուք երեխայի եք սպասում»,- ասել է ՌԴ նախագահը: Ի պատասխան՝ Սիմոնյանն ասել է, որ «հատուկ չի հղիացել»:

Վլադիմիր Պուտինը, շարունակելով երկխոսություն, ասել է, որ դեռ հայտնի չէ՝ ինչն է ավելի կարևոր՝ երեխանե՞րը, թե՞ շքանշանը:

Գրոծակալության գլխավոր խմբագիր կատակել է՝ նշելով, որ ամենակարևորը երեխաներին այնպես դաստիարակելն է, որ նրանք Կրեմլի դահլիճում շքանշան ստանան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ