![]()
36-ամյա ամերիկուհի Ջեսիկա Կոքսը դարձել է առանց ձեռքերի ԱՄՆ-ի առաջին լիցենզավորված օդաչուն:
Հազվագյուտ հիվանդության պատճառով նրա վերին վերջույթները չեն զարգացել մոր արգանդում: Վաղ մանկությունից Ջեսիկան սովորել է ձեռքերը ոտքերով փոխարինել եւ լիարժեք կյանքով է ապրում:
Նա նվագում է դաշնամուր, վարում է մեքենա, որակավորված ջրասուզակ է եւ թեքվանդոյից սեւ գոտի ունի:
![]()
Ջեսիկան ոտքերի օգնությամբ սովորել է Ercoupe միաշարժիչ ինքնաթիռ վարել:
![]()
Ամերիկուհին իր օրինակով ցանկանում է ոգեշնչել սահմանափակ հնարավորություններով այլ մարդկանց:
![]()
![]()