Օգտատերերը տարածում են նրա գրառումը՝ տարատեսակ բնորոշումներ տալով փաստաբանի սկզբունքայնության և քաղաքական դիրքորոշման վերաբերյալ:
Օգտատերերին ի պատասխան՝ Ալումյանը մեկնաբանություն է թողել վերոնշյալ գրառման տակ.
«Իսկ ի՞նչ տարբերություն տեսաք այդ գրառման մեջ եղած և ներկայիս իմ դիրքորոշումների միջև:
Տարբերությունը, թերևս, մեկն է. այդ գրառումը կատարելու ժամանակ նոր իշխանությունները իրենց դեռևս դրսևորում էին որպես ժողովրդավարական իշխանություն:
Ի դեպ, անցյալ տարվա մայիս-հուլիս ամիսներին ես, ինչպես և շատերը, ոգևորված էի սպասվելիք բարեփոխումների հեռանկարով և գրածս լիովին անկեղծ էր: Դրա համար էլ մինչև հիմա դրված է իմ ՖԲ էջի վրա»,- գրել է նա: