Քիմ Քարդաշյանը շնորհավորել է 73-ամյա Շերի ծննդյան տարեդարձը

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է աշխարհահռչակ  երգչուհի Շերի ծննդյան օրը: Նա իր Twitter–ում հրապարակել է 73-ամյա Շերի` երիտասարդ տարիքում արված արխիվային լուսանկարը և մակագրել՝ «հայ թագուհի»:

Շերը բավականին հաջողակ կարիերա է արել կինոմատոգրաֆում։ Նա խաղացել է «Դիմակը», «Բուրլեսկ» ֆիլմերում։

Իսկ 2018 թվականին Mamma Mia! Here We Go Again երաժշտական կատակերգության մեջ հայտնվել է Մերիլ Սթրիփի մոր դերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ