![]()
Բարաք և Միշել Օբամաների լուսանկարը
2011թ. կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Բարաք Օբաման կնոջ՝ Միշելի հետ հաղթական լուսանկար է հրապարակել: Լուսանկարի հեղինակի՝ Սքաութ Թուֆանքջյանի, խոսքով փորձել է ներկայացնել ամուսինների՝ մեկը մյուսի նկատմամբ անսահման սերն ու հարգանքը:
![]()
Չերչիլը՝ անգլիական թղթադրամի վրա
2016թ. Անգլիայի բանկը ներկայացրել է առաջին պլաստիկե թղթադրամի դիզայնը: Դրա վրա պատկերված է նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը: Լուսանկարը արվել է հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կողմից` 1941թ.:
![]()
Նազարբաևի սև ու սպիտակ լուսանկարը
Լուսանկարն արվել է 2017թ. աշնանը՝ Սոչիում ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի ժամանակ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին լուսանկարել է Դավիթ Հակոբյանը: Նա խոստովանել է, որ ի սկզբանե ցանկացել էր կադրում ֆիքսել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն նրա փոխարեն կենտրոնում է հայտնվել Նազարբաևը:
![]()
«Թավշյա հեղափոխության» մետրոն
Ավստրալական ամսագիրը 2018թ. ապրիլին հրապարակել էր աշխարհի տարբեր անկյուններում արված լավագույն լուսանկարների ցանկը, որում ներառվել է նաև «թավշյա հեղափոխության» օրերին երևանյան մետրոյում արված կադրերից մեկը: Դրա հեղինակը Կարո Սահակյանն է:
![]()
«Կուբանիտա»
2019թ. ապրիլին Ամստերդամում կայացել է ֆոտոարվեստի ոլորտում հեղինակավոր World Press Photo մրցանակաբաշխությունը, որի շրջանակում «Ժամանակակից կյանքի խնդիրներ» անվանակարգում հաղթել է Դիանա Մարկոսյանի «Կուբանիտա» լուսանկարը։
![]()
«Կինը միշտ էլ կին է»
Հնագույն քաղաքների ռյազանյան ֆորումի կազմակերպիչները ֆոտոմրցույթի արդյունքներով որոշել են ֆորումի մասնակից քաղաքներում արված լավագույն լուսանկարները։ «Մարդիկ հնագույն քաղաքների տարածքում» անվանակարգում երկրորդ տեղն է զբաղեցրել լուսանկարիչ Արմեն Ենգոյանի՝ «Կինը միշտ էլ կին է» լուսանկարը:
![]()
![]()