Բարսելոնայից Կիև թռչող ինքնաթիռում արտակարգ դեպք է գրանցվել:
Ուղևորներից մեկը չարաշահել էր ալկոհոլային խմիչքը և օդանավում հարբած վիճակում «դեբոշ» սարքել:
Ըստ նրա ինքնաթիռում գտնվող արտասահմանցիները չպետք է այնտեղ գտնվեն, քանի որ վտանգ են ներկայացնում, այն պատճառով, որ արտասահմանցի են:
Ինքնաթիռի վայրէջքից հետո հարբած կնոջն ուղեկցել են ոստիկանության բաժանմունք: