Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով` Արարատի մարզի երկու փոխմարզպետներ` Արթուր Մկրտչյանը և Տիգրան Պարսիլյանը, ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ստորագրած որոշումներից:
Որոշումների մեջ մասնավորապես ասվում է
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Տիգրան Պարսիլյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Արթուր Մկրտչյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»: