![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմեց իր կոչին արձագանքած և ՀՀ դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակած ՀՀ քաղաքացիներին:
Նա մանրամասնեց, թե ի՞նչ նպատակ ուներ իր այդ կոչը: Իսկ նպատակն, ըստ վարչապետի, անկախ դատական համակարգ ունենալու ժողովրդական պահանջն արձանագրելն էր, և որ այդ պահանջի մեջ ժողովուրդն ու Կառավարությունը միասնական են:
Նա հայտարարեց՝ սկսվում են կոնկրետ գործողություններ դատական համակարգի անկախացման ուղղությամբ, իսկ այսօրվա ակցիան, ըստ վարչապետի, ծառայեց իր նպատակին:
Վարչապետը կոչ արեց 13:30-ից դադարեցնել դատարանների արգելափակումը:
Դիմում եմ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած մեր հայրենակիցներին: Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը: Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է եւ այլեւս անշրջելի:Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Դուխո՛վ:)
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, May 20, 2019
![]()