Օգոստոսի 31-ին լրացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 60-ամյակը: Թե՛ տեղական, թե՛ ռուսական մամուլում մշտապես հրապարակումներ են հայտնվել հայ պաշտոնյաների, այդ թվում՝ Քոչարյանի աստղաբաշխական ունեցվածքի մասին:
Քոչարյանին ու նրա ընտանիքին պատկանող ընկերությունների թիվը կարելի է անվերջ նշել, ներկայացնենք նրան և նրա ընտանիքին պատկանող ընկերություններից որոշ մասի ցուցակը՝ ըստ ռուսական versia.ru կայքի.
- – Արցախբանկ,
- – ՄԱՊ (50%). հիշեցնենք, որ ընկերության հիմնադիրը ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանն է:
- – «Յունիբանկ» (համասեփականատեր)
- – ABB բանկ (համասեփականատեր)
- – Renko Construction
- – Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (90 տոկոսից ավել)
- – Արդշինինվեստբանկ (50 տոկոսից բարձր)
- –Կոնվերս Բանկ (տարբեր տվյալներով 30-50 տոկոս)
- –«Կապուտակ Սևան» համալիր (100 տոկոս)
- – «Նաիրի» բժշկական կենտրոն
- – Այնպիսի բրենդներ, ինչպիսիք են` Emporio Armani, Stefano Ricci և այլն)
- – Հ2 հեռուստաընկերություն (համասեփականատեր)
- – SAS խանութների ցանց (50 տոկոս)
- – «Նոյ» կոնյակ-գինիների գործարան (50 տոկոս` համասեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ)
- – Մեծ առևտրի կենտրոն՝ Մոսկվայում
- – Խաղատուն՝ Մոսկվայում
- – Բջջային հեռախոսների ներկրում. այս շուկայի 80 տոկոսը պատկանում է Քոչարյաններին:
- – «Ղ-տելեկոմ»: Չի նշվում, թե որքան փայաբաժին ունեն Քոչարյաններն այս ընկերությունում: Նա նաև ռուսական «Սիստեմա» ընկերությունում ազատ տնօրենի կարգավիճակ ունի:
- – «Արարատցեմենտ» գործարան. այս ընկերությունում Քոչարյանները 33 տոկոս չափաբաժին ունեն: Համասեփականատերը Գագիկ Ծառուկյանն է:
- – «Կոնվերս բանկ» (մեծ տղայի` Սեդրակ Քոչարյանի միջոցով)
- – Հայաստանում «TOYOTA» ընկերության ներկայացուցչություն: