Աբովյանի մարզադաշտի էլեկտրամատակարարման պատասխանատուն ՀՖՖ–ն է. ՀԷՑ–ի հայտարարությունը

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի մարզադաշտը սնվում է ՀՖՖ հաշվեկշռում գտնվող ենթակայանից, շահագործվում և սպասարկվում է իր անձնակազմի կողմից: Այս մասին հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` անդրադառնալով օգոստոսի 20-ին «Նոա» – «Ռուժոմբերոկ» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ մարզադաշտի հոսանքազրկման խնդրին։

«Մարզադաշտում էլեկտրամատակարարման ընդհատումը պայմանավորված է այդ ենթակայանում տեղի ունեցած վթարով: Չնայած այն հանգամանքին, որ հոսանքազրկումը դուրս է «ՀԷՑ» ՓԲԸ–ի պատասխանատվության գոտուց` ընկերության անձնակազմի աջակցությամբ մարզադաշտի էլեկտրամատակարարումը վերականգնվել է»,– ասված է հաղորդագրությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ