![]()
«Գազպրոմ»-ի պատվիրակությունը՝ հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլլերի գլխավորությամբ, մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներին
։«Գազպրոմ»-ը ու ադրբեջանական SOCAR-ը քննարկում են գործընկերությունը «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակում, ինչպես նաև պայմանավորվել են ընդլայնել ռազմավարական բազմակողմ գործընկերությունը։ Այս մասին հայտնել է Ալեքսեյ Միլլերը։
««Գազպրոմ»-ի ու SOCAR-ի փոխշահավետ, գործընկերային փոխգործակցությունը դինամիկ զարգանում է»,- ասել է Միլլերը։
![]()