Փորձ է արվում համոզել Հայաստանին հետ վերադառնալ ռուսական հարթակ․ աշունը մեզ համար թեժ է լինելու

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով գտնվում է Բաքվում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո նա հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է մասնակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը այն մասով, որը կպահանջվի երկու կողմերից։

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի հետ

«Ալիևն էլ նրան արձագանքեց, որ ռուսական հարթակը միշտ եղել է շատ մատչելի ադրբեջանական կողմի համար, և իրենք պատրաստ են այդ հարթակում շարունակել բանակցությունները։ Ես հույս ունեմ, որ այդ բանակցությունները տեղի չեն ունենա։ Ի վերջո, եթե մենք մերժել ենք եռակողմ բանակցությունները Միացյալ Թագավորությունում՝ ՄԹ վարչապետի մասնակցությամբ, և առաջարկել էինք երկկողմ, ապա անտրամաբանական կլինի, թե ինչու պետք է, առավել ևս Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, եռակողմ կամ նույնիսկ երկկողմ բանակցությունների մասնակցել ռուսական հարթակում»,- ասաց Առնոլդ Բլեյանը։

Նրա խոսքով՝ հետաքրքիր է, որ Շոյգուի այցից հետո գալիս է Վլադիմիր Պուտինը մի ժամանակաշրջանում, երբ ինքը կորցրել է վերահսկողությունը Կուրսկի մարզի մի զգալի հատվածի նկատմամբ, երբ Բելգորոդում նույնպես ուկրաինական զորքերը կարծես թե ցանկություն ունեն և գործում են այդ ուղղությամբ նույնպես տարածքներ զավթելու համար, որպեսզի նաև իրենց բանակցային դիրքերն ամրապնդեն հետագայում, և այս շրջանում Վլադիմիր Պուտինը որոշում է գնալ Բաքու։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ