![]()
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանի համար դժվար է հասկանալը՝ ինչո՞ւ է Երևանը սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունը։
Նա նշել է, թե կողմ են Խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
Խոսելով Սյունիքի մարզի հաղորդակցությունների մասին՝ ռուսական դիվանագիտության գլուխը ասել է, թե, ցավոք, իբր Հայաստանի ղեկավարությունն է, որ սաբոտաժի է ենթարկում պայմանավորվածությունը, որի ներքո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է։ Ըստ նրա՝ դժվար է հասկանալ՝ ինչն է այս մոտեցման հիմքում:
Նրա խոսքով՝ եռակողմ պայմանավորվածությունների «հիմքում դրվածն այսօր էլ մնում է լիովին արդիական»։
Նկատենք, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կողմ են ճանապարհների ապաշրջափակմանը բացառապես այն պարագայում, երբ դրանք կգործեն երկրների իրավազորության ներքո:
![]()