![]()
Ալեն Դելոնին կհուղարկավորեն այն վայրում, որտեղ թաղված են իր շների մարմինները․ այս մասին հաղորդել է BFMTV-ն։ «Ալեն Դելոնին կհուղարկավորեն Ֆրանսիայի հյուսիսային մասում գտնվող Դուշիում՝ Լուարե դեպարտամենտում, որտեղ նա ապրել է գրեթե կես դար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ալեն Դելոնին կհուղարկավորեն իր 35 շների կողքին. նա ունեցել է ավելի քան 50 շուն: Իր ողջ կյանքի ընթացքում Դելոնը կենդանիների իրավունքների ակտիվ պաշտպան է եղել: Դեռևս 2018 թվականին Paris Match-ին տված հարցազրույցում նա ասել էր, որ եթե ինքը մահանա իր շուն Լուբոյից առաջ, ապա անասնաբույժը էֆթանազիայի ենթարկի կենդանուն, որպեսզի նրանք միասին ավետեն հոգիները։
Դելոնը կտակում նշել է, որ չի ցանկանում վերջին հրաժեշտի ու հուղարկավորության «ճոխ»արարողություն անցկացնեն։
Սակայն կազմակերպիչները չեն բացառում հանրային արարողություն կազմակերպել գործընկեր դերասանների մասնակցությամբ բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան սիրված արտիստին վերջին հրաժեշտը տալ,- հաղորդում է հեռուստաալիքը։
![]()