«Վստահ եմ՝ ձեր այցը օգտակար կլինի մեր երկկողմ հարաբերությունների համար». Ալիևը՝ Պուտինին

Նախագահ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայիս պետական ​​այցն Ադրբեջան օգտակար կլինի երկկողմ հարաբերությունների համար։ Այս մասին հայտնում է APA-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

«Այսօր մենք նորից մանրամասն կանցնենք օրակարգին։ Վստահ եմ, որ այցը և՛ հաճելի կլինի ձեզ համար, և՛ օգտակար կլինի մեր հարաբերությունների համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը ռուս գործընկերոջ հետ նեղ ձևաչափով հանդիպմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ