Ադրբեջան այցից հետո կկապվեմ վարչապետ Փաշինյանի հետ և կպատմեմ նրան մեր բանակցությունների արդյունքների մասին. Պուտին

Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը սկսել են ռուս-ադրբեջանական բանակցությունները նեղ ձևաչափով։

Երկու ղեկավարների կարճ ելույթներից հետո զրույցը կշարունակվի փակ դռների հետևում։

«Ես շատ ուրախ եմ Բաքվում գտնվելու, ևս մեկ անգամ այս քաղաքով հիանալու համար»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը պետական այցի ժամանակ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ բանակցությունների սկզբում։

Պուտինը նշել է, որ Ադրբեջանի նախագահը և նրա կինը՝ Մեհրիբանը, մեծ ուշադրություն են դարձնում Բաքվի զարգացմանը։ ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Ադրբեջան այցից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կպատմի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին։ «Իհարկե, Ադրբեջան այցից հետո ես կկապվեմ վարչապետ Փաշինյանի հետ և կպատմեմ նրան մեր բանակցությունների արդյունքների մասին»,- խոստացել է Պուտինը։

Ռուսաստանը ուրախ կլինի, եթե կարողանա ինչ-որ բան անել խաղաղության պայմանագրի ստորագրման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի համար, ասել է ՌԴ նախագահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ