![]()
Գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին Cybertruck էլեկտրամոբիլ չի նվիրել։
«Դու լո՞ւրջ այնքան հետամնաց ես, որ կարծում ես, թե ես Cybertruck եմ նվիրել ռուս գեներալին: Սա ցնցող է: Դու ևս մեկ օրինակն ես այն բանի, թե ինչպես է ծերացած մեդիան ստում»,- գրել է Մասկը իր X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով լրագրող Սեթ Աբրամսոնի գրառումը։
Օգոստոսի 17-ին Կադիրովը իր Telegram-ալիքում հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է նա շրջում Գրոզնիում Cybertruck-ով, որի տանիքին տեղադրված է գնդացիր։
Կադիրովը գրել է, որ էլեկտրամոբիլը ինքը «ստացել է հարգարժան Էլոն Մասկից», որը էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերության ղեկավարն է։ Cybertruck-ը, Չեչնիայի ղեկավարի խոսքով, «շուտով կուղարկվի հատուկ ռազմական գործողության գոտի» և «շատ օգուտ կբերի մեր մարտիկներին»:
![]()