ԵԱՍՄ-ում մոտ 15 վարորդի կարիք կա

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրեց զեկուցել՝ ինչ գործընթացներ են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի պարկում՝ հիշեցնելով, որ գնվել են նոր շարժիչներ ու տեխնիկա:

Հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանն ասաց, որ տեխնիկան ամբողջությամբ աշխատում է, բայց վարորդների կարիք կա:

«Մոտ 15 վարորդի կարիք ունենք, որ կարողանանք լիարժեք աշխատանքները կատարել, որովհետև բոլոր վարորդները դուրս են գալիս տարածք, և եթե մի մեքենա խափանվում է տարածքում, տվյալ վարչական շրջանում արագ փոխարինման կարիք է [առաջանում]։ Փաստացի պահուստային վարորդ չունենք, բայց ունենք պահուստային ավտոմեքենաներ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է շարժիչներին, ապա մատակարարված շարժիչներից 4-ն արդեն տեղադրվել են, և մեքենաները շահագործվում են: Մյուս 4-ի մասով մատակարարները դիմել են խնդրանքով՝ երկարացնելու պայմանագիրը, և սեպտեմբերի սկիզբ դրանք ևս կմատակարարվեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ