Լուկաշենկոն հայտարարել է նախագահի պաշտոնից հեռանալու համար մարդկանց նախապատրաստելու մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ քաղաքացիներին նախապատրաստում է պետության ղեկավարի պաշտոնից իր հեռանալուն։ Այս մասին նա հայտարարել է «Россия-1» հեռուստաալիքի «Շաբաթվա լուրեր» հաղորդմանը տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հանրապետության ղեկավարը նշել է, որ մարդիկ պետք է պատրաստ լինեն նրա հեռանալուն, քանի որ «ոչ ոք հավերժ չէ»։

«30 տարին երկար ժամանակ է, խելագարություն է: Մարդիկ մտածում են՝ 30 տարի նախագահ է և ընտելանում են՝ կարծելով՝ նա է և ուրիշ ոչ ոք։ Սա սխալ է»,- համոզված է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը հավելել է, որ նման նախապատրաստությունն անհրաժեշտ է բնակչության կողմից հիասթափությունից կամ պաշտոնը լքելիս «ձախողումից» խուսափելու համար, ինչը ինքը չի ցանկանում։

Նույն հարցազրույցում Բելառուսի առաջնորդն ասել է, որ Ուկրաինան, իբր, ցանկանում է սադրել Ռուսաստանին միջուկային զենք կիրառելու հարցում։ Միաժամանակ նա կարծում է, որ ռուսական զորքերը «կոչնչացնեն» Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում։ Նա հավելել է, որ Ուկրաինայի կողմից հակամարտության սրումը Ռուսաստանին միջուկային հարվածի մղելու փորձ է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ