Հնդկաստանը Չինաստանին չի հրավիրել գլոբալ Հարավի գագաթնաժողովին

Չինաստանը հրավիրված չի եղել Հնդկաստանի կողմից կազմակերպված «Գլոբալ Հարավի ձայնը» վիրտուալ գագաթնաժողովին, թեև Չինաստանը տարածաշրջանին պատկանող երկրների թվում է։ Այս մասին լրագրողներին ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։

«Հարցն այն էր՝ Չինաստանը ներկա եղե՞լ է, պատասխանը՝ ոչ, հրավիրե՞լ են, պատասխանը՝ ոչ»,- ասել է նա։

Ջայշանքարը հայտնել է, որ առցանց գագաթնաժողովին ընդհանուր առմամբ մասնակցել է 123 երկիր։

«Մասնակցել են 21 պետության ղեկավարներ, 118 նախարար և 34 ԱԳ նախարար», – ասել է Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարը։

Նա նշել է, որ հիմնական թեման «գլոբալ Հարավը կայուն ապագայի համար հզորացնելն է»:

Օգոստոսի 17-ին Հնդկաստանում տեղի ունեցավ «Գլոբալ Հարավի ձայնը» երրորդ առցանց գագաթնաժողովը: Այն բացեց վարչապետ Նարենդրա Մոդին, որը մասնակիցներին կոչ արեց սեպտեմբերի 22-23-ը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի ապագա գագաթնաժողովին միասնական ճակատ ներկայացնել: Գլոբալ Հարավի երկրները պայմանականորեն ներառում են Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Խաղաղօվկիանոսյան կղզիների և Ասիայի զարգացող երկրները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ