![]()
Մեծ Բրիտանիան ուղեծիր է դուրս բերել առաջին ռազմական արբանյակը, որը նախատեսված է ցերեկային ժամերին Երկրի մակերեսի ֆոտո և տեսագրման համար։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության տիեզերական հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվել է, Tyche արբանյակը, որը ուղեծիր է դուրս բերվել ամերիկյան Falcon 9 հրթիռի միջոցով, ստեղծվել է Մեծ Բրիտանիայում: Դրա մշակումն ու հավաքումն արժեցել է 22 միլիոն ֆունտ (25 միլիոն դոլար):
160 կգ արբանյակը նախատեսված է 5 կմ լայնությամբ ցամաքային օբյեկտների պատկերներ տրամադրելու համար՝ մինչև 90 սմ հստակությամբ, այն կգործի ուղեծրում առնվազն հինգ տարի:
Մինչ այդ, Լոնդոնն արդեն օգտագործում էր իր սեփական Skynet արբանյակային համակարգը, սակայն հետախուզական նպատակներով նկարների հասանելիությունը դեռևս պահանջում էր հարցումներ ուղարկել դաշնակիցներին, առաջին հերթին` Միացյալ Նահանգներին:
![]()