Այս տարիների ընթացքում իմ ծննդավայրը դժվարին մարտահրավերների միջով անցավ. Դավիթ Դանիելյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր Կապանի օրն է

Այս տարիների ընթացքում իմ ծննդավայրը դժվարին մարտահրավերների միջով անցավ: 1990-ականներին մեր քաղաքը ծանր իրավիճակում էր, կապանցին տեսավ պատերազմ, շրջափակում, սով, ապաստաններում անցկացրած անվերջանալի ժամեր ու հուսալքություն: Այսօր մեր քաղաքը կրկին բախվում է անվտանգային ծանր խնդիրների, սակայն կրկին մենք ոգեշնչվում ու չենք հուսահատվում:

Թող անցյալում մնան բոլոր դժվարությունները և մեր քաղաքը լինի ծաղկուն: Թող բոլորս վայելենք այս գեղեցիկ ու հարազատ քաղաքը խաղաղ երկնքի տակ:

Ամուր լինես, ի՜մ քաղաք

Շնորհավոր, Կապան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ