![]()
Իրանը պատրաստ է ռուսական գազը տեղափոխել իր տարածքով: Այս մասին , ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Թեհրանը շահագրգռված է Մոսկվայի հետ համագործակցությամբ և պատրաստ է ռուսական գազը տեղափոխել հանրապետության տարածքով», — ասել է Ջալալին։
Դեսպանը նաեւ հայտնել է, որ անցյալ տարի Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցրել Իրանում օտարերկրյա ներդրումների ծավալով։
![]()