![]()
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, ավագանու անդամները և հրավիրյալ հյուրերը նախ ծաղիկներ են խոնարհել Սյունիքի՝ 1918-1920թթ․ ազատամարտի զորահրամանատար Պողոս Տեր Դավթյանի կիսանդրուն։
Այս մասին Հայտնում են համայնքապետարանի մամուլի ծառայությունից։
Այնուհետև ներկաները, որոնց միացավ նաև ԻԻՀ Սպահան քաղաքի պատվիրակությունը, այցելել են Բաղաբուրջի հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհել Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների շիրիմներին և սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև։
![]()