«Երևանի երկխոսությունը» կապահովի հարթակ թիրախային հարցերի, տարբերվող կարծիքների և համադրվող պատասխանների համար. Միրզոյան

 

Ինչպես հայտնել ենք, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է «Երևան երկխոսություն» միջազգային համաժողովի անցկացման մասին, որն առաջին անգամ տեղի կունենա սեպտեմբերի 9-11-ը Երևանում:

Անդրադառնալով համաժողովին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Աշխարհն արագորեն փոխվում է մեր աչքի առաջ։ Բոլոր փոփոխությունները ցույց են տալիս, որ ամուր, համախոհ դերակատարների հետ և արժեքների վրա հիմնված գործընկերությունն ավելի էական է, քան երբևէ:

Անցկացվելով առաջին անգամ՝ «Երևանի երկխոսությունը» կապահովի կարևոր հարթակ՝ հնչեցնելու թիրախային հարցեր, տարբերվող կարծիքներ և համադրվող պատասխաններ, որոնելու կայուն լուծումներ՝ ապագան կառուցելով այսօր»:

Նշենք՝ այդ օրերին Երևանում կհյուրընկալվեն տարբեր երկրների Արտաքին գործերի նախարարների, անալիտիկ կենտրոնների ղեկավարներ և արտաքին քաղաքական փորձագետներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ