Պատշգամբի տեսանելի հատվածում ոստիկանները նկատել են տարաների մեջ աճեցրած կանեփանման բույսեր


Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տեղեկությունները, օգոստոսի 12-ին այցելել են Սարիթաղի 7-րդ փողոցի տներից մեկը: Պատշգամբի տեսանելի հատվածում ոստիկանները նկատել են տարաների մեջ աճեցրած կանեփանման բույսեր:

Փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են երեք տարաների մեջ աճեցված կանեփանման 10 բույսեր:

55-ամյա տանտերը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ