ՆԳՆ-ն ներկայացրել է Երանոս գյուղում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով արձանագրված վնասները

Օգոստոսի 12-ին Մարտունի քաղաքի մոտակայքում գրանցված երկրաշարժից հետո Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարը ստեղծել է համատեղ հանձնաժողով:

Արձանագրություն է կազմվել 82 շենք-շինության վերաբերյալ:

Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ երկրաշարժից հետո ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է շուրջ 120 զանգ՝ կապված հետցնցումների և վնասների հետ:

«Հիմնական աշխատանքները տարվել են Երանոս գյուղում: Ուսումնասիրությունների արդյունքում այս պահի դրությամբ արձանագրություն է կազմվել 82 շենք-շինության վերաբերյալ, դրանք բնակելի տներ են և կից շինություններ:

Երանոս բնակավայրում 56 տան պատերին արձանագրվել են տարբեր չափերի ճաքեր, 4 անասնագոմի հողաշեն պատերից պոկվել և ընկել են քարեր, 22 շենք-շինությունում, այդ թվում՝ Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի, մանկապարտեզի, անասնագոմերի պատերին և Ծովասար բնակավայրում 2 տան պատերին առկա են ճաքեր, Ծակքար բնակավայրում վնասվել են միջնակարգ դպրոցի, Սուրբ Աստվածածին եկեղեցու և մշակույթի տան պատերը, առկա են եղել նաև ճաքեր»,-մանրամասներ է հայտնել Նարեկ Սարգսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ