«Կուրսկի մարզի վրա հարձակումը ճակատագրական սխալ է, որի համար Ուկրաինան կզղջա». ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչություն

Ռուսաստանը «շռայլ առաջարկ» է արել Ուկրաինային բանակցությունների համար, սակայն «Զելենսկին որոշել է յուրովի պատասխանել», հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների ոչ պաշտոնական հանդիպմանը։

Հանդիպման թեման, ինչպես նշել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունը, եղել են «Կիևի ռեժիմի և ազգայնական գումարտակների հանցագործությունները»։ Հաղորդվում է, որ Պոլյանսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել է «Կիևի ռեժիմի կողմից խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործությունների նոր ապացույցներ», այդ թվում՝ Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը «Կիևի արևմտյան հովանավորների կողմից չի լսել այդ գործողությունները դատապարտող ոչ մի բառ»: Նա հավելել է, որ «դեռևս հունիսին Մոսկվան շռայլ առաջարկ է արել Կիևին բանակցություններ վարելու համար, սակայն Ուկրաինայի իշխանությունները որոշել են ամեն ինչ անել իրենց ձևով»:

«Հաշվի առնելով Ուկրաինայի ողբալի վիճակն առաջնագծում՝ հունիսին մեր երկիրը շատ շռայլ առաջարկ արեց բանակցությունների համար: Մեր առաջարկի պատասխանը մենք ստացանք մեկ շաբաթ առաջ. Զելենսկու ռեժիմն ընտրեց էսկալացիան և պատերազմը՝ ներխուժելով ռուսական խաղաղ տարածաշրջան»,- ասել է Պոլյանսկին։

Նրա խոսքով՝ «Ուկրաինայի զինված ուժերի գրոհը Կուրսկի մարզ ճակատագրական սխալ է, որի համար Ուկրաինան կզղջա»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ