![]()
Գազայի հատվածի 564 դպրոցից առնվազն 477-ը հրթիռակոծվել և ավերվել է Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման միջև հակամարտության ընթացքում։
Այս մասին հայտնում է Պաղեստինի օկուպացված տարածքներում հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA):
Նշվում է, որ 344 նման ուսումնական հաստատություն ենթարկվել է ուղիղ հարվածի, ևս 133-ը ոչնչացվել է դրանց մերձակայքում ռազմական գործողությունների արդյունքում։
Զեկույցում ընդգծվում է, որ Գազայի հատվածի քաղաքացիական պաշտպանության իշխանությունները հայտնել են, որ 180 դպրոց, որոնք փախստականների ժամանակավոր կացարաններ են, նույնպես թիրախ են դարձել 2023 թվականի հոկտեմբերից:
Օգոստոսի 10-ին բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ «ՀԱՄԱՍ»-ի օպերատիվ կառավարման կենտրոնի ուղղությամբ, որը գտնվում է ալ-Թաբիին դպրոցական համալիրի ներսում, արձակվել է ճշգրիտ կառավարվող երեք արկ, որի հետևանքով զոհվել է 31 մարդ Պաղեստինյան «Համաս» և «Իսլամական ջիհադ» կազմակերպությունների արմատականները:
Պաղեստինյան անկլավի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 93 մարդ, այդ թվում՝ 11 երեխա և 6 կին։
![]()