![]()
Բելգորոդի մարզի Կրասնոյարուժի շրջանից, որը սահմանակից է Ուկրաինային, դուրս է եկել 11 հազար բնակիչ, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
«Երեկ Կրասնոյարուժի շրջանի բնակիչները դուրս են եկել իրենց բնակավայրերի սահմաններից։ Օպերատիվ իրավիճակի պատճառով դուրս է եկել ավելի քան 11 հազար մարդ»,- օգոստոսի 13-ի առավոտյան տեսաուղերձում ասել է Գլադկովը։
Նրա խոսքով՝ մոտ հազար տեղահանված բնակիչներ գտնվում են ժամանակավոր կացարանների կետերում։
![]()