ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է
Երաշխավորագրով խափանման միջոցի փոփոխությունը դեռ ոչինչ չի նշանակում. նույն դատարանը կարող է մեղադրյալին ցմահ ազատազրկման դատապարտել…
Երբեք չընկճվեք… երբեք… այս պայքարն ունի մեկ անուն՝ արդարություն… Ուրեմն՝ առաջ…
Հիշեցնենք, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ:
Որոշումը հրապարակվեց քիչ առաջ, նիստերի դահլիճում ներկա էին Քոչարյանի որդիները, պաշտպանական խումբը: