![]()
Բելգորոդի մարզի Կրասնոյարուժի շրջանի իշխանությունները սկսել են բնակիչների տարհանումը՝ կապված ուկրաինական հարձակման սպառնալիքի հետ, հայտարարել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
«Մեզ մոտ տագնապալի առավոտ է, հակառակորդի ակտիվություն Կրասնոյարուժի շրջանի սահմանին»,- ասել է Գլադկովը տեսաուղերձում։
Նա հավելել է, որ ռուս զինվորականները «ամեն ինչ կանեն սպառնալիքին դիմակայելու համար», սակայն «բնակչության կյանքն ու առողջությունը անվտանգ դարձնելու համար» իշխանությունները սկսում են տարածքի բնակիչների «տեղափոխումը» «ավելի անվտանգ վայրեր»։
Գլադկովի խոսքով՝ «համաձայնեցման և դուրսբերման գործընթացն» արդեն ընթանում է տեղում։ Թե ուր են տեղափոխելու բնակիչներին՝ նա չի հստակեցրել։
![]()