Հոլանդիայի Դեն Համ քաղաքից շուրջ 55 երիտասարդներ այսօրվանից սկսած կամավորություն կանեն Լոռու մարզի Վահագնի գյուղում (տեսանյութ)

Հոլանդիայի Դեն Համ քաղաքից շուրջ 55 եռանդուն, հետաքրքիր երիտասարդներ այսօրվանից սկսած կամավորություն կանեն Լոռու մարզի Վահագնի գյուղում կառուցվող Next to You/ Քո կողքին վերականգնողական կենտրոնի շինարարական աշխատանքների ժամանակ:

Խումբն առաջին անգամ է Հայաստանում և սա հրաշալի համագործակցության սկիզբ է, լավագույն օրինակ հարազատության և լավ գործում միմյանց օգնություն ցուցաբերելու:

Կամավորները տեղավորվել են, երջանիկ են, հիացած Թումանյանական Լոռիով:

Նախագիծը ՝ Little Star Charitable Fund / Աստղիկ բարեգործական հիմնադրամի և Diaconale projecten Den Hamի համագործակցության արդյունքն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ