Չստացվեց Փարիզում, փորձելու եմ Լոս Անջելեսում ոսկուն հասնել. Գարիկ Կարապետյան

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ծանրորդ Գարիկ Կարապետյանն ամփոփել է Փարիզի Օլիմպիական խաղերում իր գրանցած արդյունքները:

«Գրանցածս արդյունքներից գոհ չեմ: Կարող էի ավելին անել: Մարզումների ընթացքում բարձրացրած քաշերս այստեղ բարձրացնելու դեպքում երրորդը չէ, երկրորդն էլ կարող էի լինել: Այստեղ չստացվեց, բայց հույսս չեմ կորցնում: Պայքարելու եմ` ավելիին հասնելու համար: Չստացվեց Փարիզում, փորձելու եմ Լոս Անջելեսում ոսկուն հասնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է Կարապետյանը:

Վերջինիս խոսքով` իր առաջին Օլիմպիական խաղերում լարվածությունը մեծ չի եղել:

«Օլիմպիական խաղերը իմ ունեցած նախորդ մրցաշարերից շատ է տարբերվում: Այն իսկապես առանձնահատուկ մրցաշար է»,-ասել է ծանրորդը:

Հիշեցնենք՝ Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 102 կգ քաշային ծանրորդ Գարիկ Կարապետյանը Փարիզում անցկացվող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում երկամարտի 398 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ