Սահմանդրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո լրագրողների մի քանի հարցերին պատասխանեց նաև նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
Նա խոսեց հոր ազատման և նրա դեմ իրականացվող ցույցերի մասին։
Հիշեցնենք, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ: Որոշումը հրապարակվեց քիչ առաջ, նիստերի դահլիճում ներկա էին Քոչարյանի որդիները, պաշտպանական խումբը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: