Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը. ԱԳՆ

ՀՀ արտգործնախարարությունը ողջունել է Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Խորապես գիտակցելով հրադադարի և պատանդների ազատ արձակման կարևորությունը, երբ վտանգված են մարդկային կյանքերն ու խաղաղությունը երկրում, Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը:

Հուսով ենք, որ հաջորդ քննարկումների ընթացքում շոշափելի արդյունք կլինի, որը կթեթևացն մարդկանց տառապանքը»,- ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոկում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ