Գազայում երկու դպրոցի գնդակոծության հետևանքով կա 15 զոհ, 30 վիրավոր. Al Jazeera

Իսրայելական զինուժը գնդակոծել է Գազա քաղաքի արևելքում գտնվող երկու դպրոց: Այդ մասին հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը։

Նշվում է, որ ուսումնական հաստատությունների շենքերում եղել են Գազայի այլ շրջաններից ռազմական գործողությունների պատճառով հեռացած փախստականներ:

Հեռուստաալիքի տվյալով՝ հարձակման հետևանքով 15 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել: Եվս մի քանիսը համարվում են անհետ կորած:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ