Հնդկաստանը մինչ տարեվերջ Հայաստանին կփոխանցի «Akash–1S» զենիթահրթիռային համակարգերը. ՀՀ-ն առաջին օտարերկրյա գնորդը կլինի

Հնդկաստանը մինչ տարեվերջ Հայաստանին կտրամադրի հնդկական արտադրության առաջին «Akash–1S» զենիթահրթիռային համալիրները։ Հայաստանը կդառնա այդ համակարգերի առաջին օտարերկրյա գնորդը։

Այս մասին հայտնել է «Indian Defence Research Wing»-ը։

Աղբյուրի տեղեկության համաձայն` Հայաստանն այդ ՀՕՊ համակարգերից 15 միավորի (720 մլն դոլար) ձեռքբերման համար պատվեր է կատարել դեռևս 2022 թվականին։

«Akash–1s» համակարգերն օգտագործում են թիրախների միաժամանակյա ակտիվ որոնման և ուղղորդման համադրություն՝ ապահովելով հուսալի պաշտպանություն օդային սպառնալիքներից, ինչպիսիք են կործանիչները, կառավարվող հրթիռները և անօդաչու սարքերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ