![]()
Օգոստոսի 7-ին շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 21:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորյան-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության, «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը, բուժքույրը և շտապօգնության ավտոմեքենայում գտնվող՝ «Ստեփանավան» բժշկական կենտրոնից տեղափոխվող բուժառուն, ինչպես նաև «Ford Transit»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
![]()