Մարմնամարզիկները վերադարձան Փարիզի Օլիմպիական խաղերից

People welcomed the gymnast Artur Davtyan who won a silver medal on the vault at the Zvartnots International Airport of Armenia

Մարմնամարզիկները վերադարձել են Փարիզի Օլիմպիական խաղերից։ Օդանավակայանում հայ մարզիկներին երկրպագուները դիմավորել են մեծ շուքով։

Հիշեցնենք՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի հենացատկի վարժության եզրափակչում երկու ցատկերի հանրագումարում վաստակել է 14, 966 միավոր և արժանացել ՕԽ արծաթե մեդալին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն օղակների վարժության եզրափակչում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Հայ մարմնամարզիկն օղակների վարժության եզրափակչում բավական հաջող ելույթ է ունեցել և վաստակել 14,866 միավոր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ