Մնում է միայն որոշել գույնը. ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան անոնսել է Արթուր Ալեքսանյանի օլիմպիական մեդալի մասին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան իր էջում անոնսել է Արթուր Ալեքսանյանի օլիմպիական մեդալի մասին՝ հրապարակելով նաև վերջին գոտեմարտից կադրեր:

«Արթուր Ալեքսանյանը քիչ առաջ նվաճեց իր չորրորդ օլիմպիական մեդալը. Մնում է միայն վաղը երեկոյան հասկանալ՝ մեդալը ոսկի՞ է, թե՞ արծաթ»,-նշված է ֆեդերացիայի էջում

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Ալեքսանյանը 5։3 հաշվով հաղթեց Կուբայի ներկայացուցիչ Գաբրիել Ռոսիլյոյին։ Նա կպայքարի ոսկե մեդալի համար։

Գոտեմարտը կմեկնարկի վաղը՝ օգոստոսի 7-ին, Երևանի ժամանակով 21:15-ից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ